08 06 2020

Դանիել Իոանիսյանն ինքնագլուխ ակցիաներ է անում

Դանիել Իոանիսյանն ինքնագլուխ ակցիաներ է անում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ՝ հունիսի 7-ին ոստիկանների ուղեկցությամբ հակահամաճարակային կանոնների հսկման ու աջակցման ակցիաներ է իրականացրել Երևանի մի քանի թաղամասերում՝ մարդկանց հորդորելով դիմակներ կրել:

Իոաննիսյանի այս ակցիան ոչ միանշանակ էր ընդունվել․ նա մոտեցել է իր ավտոտնակում գտնվող քաղաքացուն և պահանջում էր դիմակ կրել։ Վերջինս Ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանն էր, որը բացատրում էր, որ ավտոտնակում դիմակ կրելու ցուցում պարետատունը չի տվել։

Պարզելու՝ արդյո՞ք Իոաննիսյանի ՀԿ-ն ունի լիազորություն և թույլտվություն հանրային հսկման նման ակցիաներ կազմակարպելու և արդյո՞ք կա որևէ որոշում, Yerevan.Today-ը կապ հաստատեց պարետատան մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հետ։

Խոսնակը նշեց, որ իր տեղեկություններով, ՀԿ-ների մասով նման որոշում չկա։

Այսպիսով, ստացվում է, որ ՀԿ ներկայացուցիչն իրականացրել է "ինքնիրավչություն", ինչը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։

Ինչ վերաբերվում է, թե ինչո՞ւ են ոստիիկաններն ուղեկցում Իոաննիսյանին, խոսնակը նշեց, որ ինքն էլ չգիտի, թե ինչպես է պատահել, որ ոստիկանությունը Դանիել Իոաննիսյանի հետ է եղել։

Մանե Գևորգյանը խոստացավ ճշտել և մեզ հայտնել, որից հետո, ամբողջ օրվա ընթացքում, այդպես էլ նրա հետ կապ հասատատել չհաջողվեց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ