08 06 2020

Կասեցումներ երկու նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Կասեցումներ երկու նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Կորոնավիրուսային(Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ պարետի որոշմամբ ` այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով կասեցվել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը:

Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները` երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները, ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ