12 08 2020

ՎԶԵԲ-ը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում

ՎԶԵԲ-ը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումները Հայաստանի` 400 մլն դոլար արժողությամբ խնդրահարույց ոսկու հանքավայրի ծրագրում: Այս մասին ասվում է բանկի ներկայացրած զեկույցում, որը հրապարակվել է opendemocracy.net կայքում:

«Վերջին երկու տարում Lydian International ընկերության նախագիծը` կապված Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ, արգելափակված է եղել տեղի բնակիչների և բնապահպան ակտիվիստների կողմից, որոնք փակել են մուքտը դեպի հանքավայր 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո: ՎԶԵԲ-ի ներդրումային ծրագրի կասեցման մասին լուրը հաջորդել է վերջին շաբաթներին Ամուլսարում բողոքի ցույցերի վերսկսմանը»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Լոնդոնում գործող զարգացման բանկը 2009 թվականից ֆինանսավորել է Ամուլսարում իրականացված հետազոտական, հորատման և տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն ու Lydian-ի կողմից նախաձեռնվող բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումները: Բանկը հայտնվել է հասարակական քաղաքացիական խմբավորումների բողոքի կենտրոնում և քննադատության է ենթարկվել Lydian-ին աջակցելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ