08 06 2020

Փաշինյանի վերացրած ատկատները վերաբերում են ընդամենը 27․7 մլն դրամին

Փաշինյանի վերացրած ատկատները վերաբերում են ընդամենը 27․7 մլն դրամին

Դեռ 2018թ․ դեկտեմբերի 13-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական համակարգի օպտիմալացմանը և նշեց․ «Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկել: Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք. ի՞նչ է ԾԻԳ-ը՝ «պադավատներ» են, «ատկատներ» են, կոռուպցիա է, կոռուպցիայի ամենամեծ օջախներն այսօր, գնացեք, մտեք ցանկացած ոլորտ, այնտեղ են և շուտով հերթով կբացահայտվեն․․․»:

Yerevan.Today-ը մայիսի 15-ին հարցում ուղարկեց կառավարություն՝ պարզելու համար, թե Հայաստանում 2018թ մայիսի 1-ի դրությամբ քանի ՊՈԱԿ և ԾԻԳ կար և քանիսը կա 2020թ մայիսի 1-ի դրությամբ, քանի ՊՈԱԿ և ԾԻԳ է փակվել և քանիսն են բացվել, յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի և ԾԻԳ-ի փակման արդյունքում քանի աշխատատեղ է փակվել և որքան ֆինանսական հատկացում է դադարեցվել, յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի և ԾԻԳ-ի ստեղծման դեպքում քանի աշխատատեղ է բացվել և որքան գումար է հատկացվել։

 Կառավարությունից ստացել ենք հարցմանը պատասխանը, որը և հրապարակում ենք ամբողջությամբ․

 2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործել են 1657 պետական ոչ առևտրային կազմակերպություններ և 7 ծրագրեր իրականացնող գրասենյակներ, 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ՝  1632 պետական ոչ առևտրային կազմակերպություններ և 4 ծրագրեր իրականացնող գրասենյակներ:

 Ծրագրեր իրականացնող գրասենյակներից գործունեությունը դադարեցրել են 3-ը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը (փակված աշխատատեղեր՝ 30, hիմնարկի գործունեության դադարեցմամբ պայմանավորված հիմնարկի ֆինասնավորումը դադարեցվել է, իսկ հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի ֆիդուցիար գործառույթները՝ համապատասխան ֆինանսավորմամբ տեղափոխվել են ըստ պատասխանատու պետական մարմինների), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ (փակված աշխատատեղեր`  5, ֆինանսական հատկացման դադրեցում՝ տարեկան շուրջ 27.7 մլն ՀՀ դրամ), Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ (փակված աշխատատեղեր՝ 52: Հիմնարկի կողմից մինչև որոշման ուժի մեջ մտնելը կնքված և դեռևս գործողության մեջ գտնվող պայմանագրերը շարունակվում են իրականացվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի» կողմից):

Լուծարված պետական ոչ առևտրային կազմակերպություններն են՝      

1. «Դիլիջանի երեխաների խնամքի եվ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ (փակված աշխատատեղեր՝ 70, 2019 թվականի համար ֆինանսական հատկացումները կազմել են 147.754.100 ՀՀ դրամ):

2․ «Բյուրեղավանի երեխաների խնամքի եվ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ (փակված աշխատատեղեր՝ 58, 2019 թվականի համար ֆինանսական հատկացումները կազմել են 139.189.600 ՀՀ դրամ):                         

3․ «Գյումրու երեխաների խնամքի եվ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ ( փակված աշխատատեղեր՝ 61, 2019 թվականի համար ֆինանսական հատկացումները կազմել են 100.839.200 ՀՀ դրամ):      

4․ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ ( փակված աշխատատեղեր՝ 56, ֆինանսական հատկացման դադարեցումը կազմում է 90 մլն․ ՀՀ դրամ):      

5.««Արշալույս»   առողջարարական ճամբար» ՊՈԱԿ (փակված աշխատատեղեր՝ 10, ֆինանսական հատկացման դադարեցումը՝ 24.711.1 հազար ՀՀ դրամ):

6.«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (17 հաստիք, 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված էր 35.483.0 հազար դրամ, փաստացի ֆինանսավորվել է 13.249.6 հազար դրամ):

7.«Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (50 աշխատատեղ, որոնք տեղափոխվել են Կադաստրի կոմիտեի նոր ստեղծված Գեոմատիկայի կենտրոն, ֆինանսական հատկացումներ՝ 200 մլն ՀՀ դրամ):

8. «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ (19 աշխատատեղ, տարեկան դրամաշնորհ`  30.837.500 դրամ):       

9.  «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը գտնվում է լուծարման գործընթացում: Փակվել է 57 աշխատատեղ, դադարեցվել է տարեկան 218.088.9 հազար դրամ ֆինանսական հատկացում:

10. «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել է և նրա գուրծառույթները և ֆինանսական հատկացումները փոխանցվել են  «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Փակված աշխատատեղերի քանակը կազմում է շուրջ  25  մարդ:

11.  «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ (փակված աշխատատեղերի քանակը՝  10, ֆինանսական հատկացումները` 3.657.900 ՀՀ դրամ, դադարեցվել են  01.06.2018թ.):

12. «Գեղաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (փակված աշխատատեղեր՝ 4.5 հաստիքային միավոր, ֆինանսական հատկացումների դադարեցումը՝ 22.020.9 հազար ՀՀ դրամ):

13.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոց» ՊՈԱԿ (2 աշխատակից, դադարեցվել է տարեկան 19.000.000  ՀՀ դրամ ֆինանսական հատկացում):

2018 թվականի մայիսի 1-ից 2020 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստեղծվել է Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ ՊՈԱԿ-ը (20 հաստիք, ֆինանսավորումը` 5.082.595 ՀՀ դրամ): 

Միաժամանակ հայտնում եմ, որ ցակնում ընդգրկված չեն այն պետական ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք միաձուլման ձևով վերակազմակերպվել են կամ փոխել իրենց կազմակերպաիրավական բնույթը: 

 Ի՞նչ է ստացվում․ Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե ԾԻԳ նշանակում է պադավատ, ատկատ և այլն, բայց 7 ԾԻԳ-ից փակել է ընդամենը 3-ը, այն էլ՝ երկուսի գործառույթներն ու գումարները նույնությամբ փոխանցել է այլ հիմնարկների։ Կրճատել է 87 աշխատող  ու ընդամենը 277 մլն դրամ։

ՊՈԱԿ-ների դեպքում էլ խանգարում էին հիմնականում գիշերօթիկները, մանկատունն ու դպրոցները։

            

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ