06 06 2020

Ադրբեջանի որոշ քաղաքներում խիստ կարանտինային ռեժիմ կմտցվի

Ադրբեջանի որոշ քաղաքներում խիստ կարանտինային ռեժիմ կմտցվի

Ադրբեջանի մայրաքաղաքի և երկրի մի շարք այլ խոշոր քաղաքների բնակիչները հանգստյան օրերը կանցկացնեն ամբողջական մեկուսացման պայմաններում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Հանրապետության կառավարության որոշումը, որն ընդունվել է անցած հինգշաբթի, սահմանում է, որ հունիսի 6-8-ը Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լանքարանում և այլ հատվածներում, որոնք նարնջագույն վտանգի գոտում են գտնվում, պետք է մտցվի խիստ կարանտինային ռեժիմ: Իշխանությունները անհրաժեշտ են համարել այդ միջոցը վերջին օրերին նոր կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով:

Շաբաթ և կիրակի օրերին բոլոր առևտրի օբյեկտները կփակվեն՝ ներառյալ մթերային խանութները, դեղատները, ռեստորաններն ու սրճարանները, բանկերը և փոստային բաժանմունքները, սպասարկման ընկերությունները, հասարակական տրանսպորտը չի գործի, ներառյալ՝ Բաքվի մետրոն։ Չի թույլատրվելու օգտագործել անձնական մեքենաներ:

Միայն հիվանդանոցներն ու շտապօգնության կայանները, իրավապահ մարմինները, կոմունալ և շտապ օգնության ծառայությունները կշարունակեն գործել։

Անհրաժեշտության դեպքում պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին կթույլատրվի ներգրավել սահմանափակ թվով աշխատողների, որոնց ցուցակները պետք է գրանցվեն էլեկտրոնային թույլտվությունների պետական պորտալում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ