Առհասարակ պետք է ֆիքսենք, որ այս իրավիճակում մեր իշխանությունները գնում են իրադարձությունների հետևից: Այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Մանուկ Սուքիասյանը:
«Թիվն աճում է, իշխանությունները փորձում են այդ թիվն իջեցնել: Մի տեղ մասսայական միջոցառում է, մի տեղ թաղում է, մի տեղ հարսանիք է, այսինքն նույն այդ ժողովուրդը պետական կառավարման և հարկադրանքի միջոցներ կիրառելու լեգիտիմ իրավունքը տվել է ձեռքները, բայց երեք ամիս հետո արդեն էլ տարբերակ չի մնացել, մնացել է բարոյականը՝ այ, տեսեք, թե ոնց են հարսանիք անում և այլն. այս ամեն ինչը մի քիչ լուրջ չէ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը