Աջափնյակ վարչական շրջանում՝ ՔՏՀԱ Տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվել են հերթական վերահսկողական գործառույթները
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հունիսի 4-ին ՃՈ ծառայողների հետ համատեղ, ուժեղացված և լայնածավալ հսկողություն, մշտադիտարկումներ են իրականացնել Աջափնյակ վարչական շրջանում:
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում իրականացված գործառույթների շրջանակներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ միկրոավտոբուսներում ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը, ինչպես նաև վարորդները, ուղևորները եղել են առանց դիմակի, առանց ձեռնոցի: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ:
Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են մի շարք արձանագրություներ։
Տեսչական մարմնի մասնագետները ստուգում իրականացնելուց բացի, տեղում կատարում են նաև ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ: Մշտադիտարկումներն ակտիվ իրականացվում են նաև Երևանի այլ վարչական շրջաններում և հանրապետության բոլոր մարզերում:
ՔՏՀԱ տեսչական մարմինը հորդորում է բոլորին խստագույնս հետևել պարետի կողմից տրված ցուցումներին և սահմանած անվտանգության կանոններին՝ չվտանգելով մեր քաղաքացիների առողջությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը