Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ թեժ գծի հեռախոսահամարն անհասանելի է.
Հայտնում ենք, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի՝ 1-77 հեռախոսահամարը:
Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգել 010 56-32-94, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 54-46-98 հեռախոսահամարով, կամ զանգել տարածքային ոստիկանության բաժիններ:
Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավալյալ տեղեկատվություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը