Կորոնավիրուսով հիվանդ վարակակիրների վիճակագրությունը կրկին ահագնանում է: Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Այս երկու օրը մենք նկատում ենք վտանգավոր ու անազնիվ տենդենց` ողջ պատասխանտավությունը գցել իրենց ձևակերպմամբ անպատասխանատու քաղաքացու վրա: Սա անընդունելի է, կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը վերահաստատեց` քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ ու հետևել պարետատան ցուցումներին, բայց առաջարկեց գնահատել գործողությունները, որոնք մինչ այժմ իրականացրել են համավարակի տարածումը կանխելու համար պատասխանատու կառույցները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը