03 06 2020

Մահացել է Արմեն Խաչատրյանը

Մահացել է Արմեն Խաչատրյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, հաղորդում է «Երկիր մեդիան»

Արմեն Ավագի Խաչատրյան (օգոստոսի 13, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահ (1999-2003)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: 2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից:

Ստացել է պարգևներ և կոչումներ՝

•             ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998)

•             ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001)

•             Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ