02 06 2020

Սևանի կանաչումը մեզ հետ է լինելու պարբերաբար․ Իրինա Ղափլանյան



Նախորդ տարի, երբ Սևանա լիճը կրկին ծաղկել էր, մասնագետների, գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ կանաչումը մեզ հետ է լինելու պարբերաբար՝ հաշվի առնելով, որ բացասական ներգործությունը Սևանա լճի էկոհամակարգի վրա տևել է ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ։ Այդ ծաղկումը, կանաչումը տեղի է ունեցել դեռ նախորդ դարի 60-ականներին, երբ խախտվել էր Սևանի էկոհամակարգի հավասարակշությունը, բացասական ազդեցություն էր ներգործվել հատկապես հատակամերձ, սառը շերտի վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ