02 06 2020

Դիմակների պարտադրումը խոշոր բիզնես է՝ կենտրոնացված երկու անձի ձեռքում. Վոլոդյա Հովհաննիսյան



Դիմակների պարտադրումը խոշոր բիզնես է, որն այսօր կենտրոնացված է երկու անձի ձեռքում՝ Սամվել Ալեքսանյանի և Աննա Հակոբյանի: Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի սպա, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը։

«Մայիսի 25-ից դիմակների և ձեռնոցների պարտադիր լինելն այն շարունակությունն էր, որին նախորդեց Տավուշի տեքստիլ գործարանի բացումը և դիմակների մեծ քանակի հումքի ներմուծումը ՀՀ»,- նշեց բանախոսը:

Վոլոդյա Հովհաննիսյանը նաև հավելեց, որ վիրուսով պայմանավորված Հայաստան եկած օգնությունը վաճառում են. «Սա խնջույք է ժանտախտի ժամանակ, և Նիկոլ Փաշինյանը, ով պատասխան է տալիս, վախկոտաբար մեկուսացել է Սևանում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ