Օգտատեր Արմեն Գաբոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ «Դվին» պրոեկտը հավանաբար սառեցրել են։
Տեսանյութում վերակառուցվող «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը հրավիրված ժողովի ժամանակ աշխատակիցներին տեղեկացում է՝ թեև նախագծի բյուջեն սպառվել է, բայց ինքը պատրաստ է իր գրպանից վճարել բոլորի աշխատավարձերը՝ միայն թե անհարմարություն չպատճառի նրանց. «Ամեն ինչ կախված է կառավարությունից, եթե աջակցի, կհաղթահարենք այս վիճակը և կշարունակենք հյուրանոցի վերակառուցումը, եթե չաջակցի, պետք է բանկերի հետ բանակցելու ուղիներ գտնենք: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա ես իմ գրպանից տալու եմ բոլորի գումարները»,- ասում է Թովմասյանը:
Նշենք, որ «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը հավանության էր արժանացել դեռևս նախորդ կառավարության կողմից, սակայն նոր իշխանության օրոք, կարծես թե, տապալվում է. նախագիծը գնում է կասեցման: Բանն այն է, որ նախագծի իրագործման համար պատրաստակամություն հայտնած ներդրողները, արտակարգ իրավիճակով պայմանավորված, հրաժարվում են ֆինանսավորումից, որի հետևանքով հյուրանոցի շինաշխատանքները ստիպված են դադարեցնել: Թեև ծրագիրը ներդրումային է, բայց հյուրանոցային համալիրի ղեկավարությունը պատրաստ է իր միջոցները ներդնել մասշտաբային նախագիծը իրագործելու համար:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը