04 12 2023

Seven Visions, The Dvin-ը ճանաչվել է լավագույնը World Travel Awards-ում

Seven Visions, The Dvin-ը ճանաչվել է լավագույնը World Travel Awards-ում

Դեկտեմբերի 1-ին Դուբայի Burj Al Arab-ում կայացած World Travel Awards գալա-մրցանակաբաշխությանը Seven Visions Resort & Places, The Dvin-ը ճանաչվել է լավագույնը World's Leading Hotel Dining & Entertainment Experience անվանակարգում։ Տարբեր անվանակարգերում ներկայացված էին այնպիսի շքեղ համալիրներ, ինչպիսիք են՝ Jumeirah Al Naseem, Burj Al Arab, Four Seasons, Atlantis The Royal, Kempinski Hotel Mall of the Emirates-ը և այլն։ 

World Travel Awards-ը հյուրընկալության ոլորտում կարևոր ձեռքբերումների ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկն է։ Ամեն տարի մրցանակաբաշխությունը պարգևատրում է ոլորտի առաջատարներին։  

Մրցանակաբաշխության փորձագետները գնահատել են Seven Visions Resort & Places, The Dvin-ի ռեստորանները և հյուրերի ժամանցի կազմակերպումը։ Հայաստանի ամենասրտում գտնվող պատմամշակութային, ժամանցային համալիրը տպավորել է իր եզակի նախագծերով, օրինակ, աշխարհում միակ օդային թատրոն «One&Only»-ն, որի բեմն օդում է, հայկական ֆյուժն ոճի խոհանոցով «Hayrik»-ը,  lifestyle show-rest «The Stage»-ը, ռեստոբար «Fragrance»-ը և Լաս Վեգասում անցկացվող  «DSE APEX Аward»-ի ժամանակ 112 մասնակիցներից 2-րդ տեղը զբաղեցրած բազմաֆունկցիոնալ համերգային սրահով Dvin Music Hall-ը, որը հյուրընկալել է շուրջ 100 պատվիրակությունների՝ նախագահների, վարչապետերի գլխավորությամբ և հայտնիների՝ ամբողջ աշխարհից:

Այս տարի հյուրանոցն արդեն դարձել է առաջատարը Եվրոպայում և տարածաշրջանում՝ հաղթելով «Europe's Leading New Hotel 2023» (Եվրոպայի առաջատար նոր հյուրանոց 2023), «Armenia's Main Conference Hotel 2023» (Հայաստանի գլխավոր կոնֆերանս-հյուրանոց 2023) և «Armenia's Leading Hotel 2023» (Հայաստանի առաջատար հյուրանոց 2023) անվանակարգերում։ 

Seven Visions Resort & Places, The Dvin-ը Երևանի կենտրոնում նոր համալիր է, որը 2022 թվականից ընդունում է հյուրերի։ Կարճ ժամանակահատվածում ուլտրաէքսկլյուզիվ հանգստավայրը դարձել է Հայաստանի մայրաքաղաքի նոր գրավչությունը։ Հաջորդ տարի սպասվում է 11 նոր հանդիսությունների սրահների և շուրջ 7700 քառակուսի մետր տարածքով Wellness and Spa-ի բացումը, որի մեջ ներառված կլինեն 9 տեսակի սաունաներ ու բաղնիքներ և 27 մետրանոց փակ լողավազան, որը կապված  կլինի բաց լողավազանի հետ: 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ