Նոր կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում առաջին դեղամիջոցը՝ «Ավիֆավիրը», որ արտադրվել է ՈՒՆՌՀ-ի եւ «ՔիմՌառ»-ի կողմից, ստացել է առողջապահության նախարարության հավանությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով դեղամիջոցների ռուսական ռեեստրի տեղեկատվությունը։
«Դեղամիջոցի առևտրային անվանումը «Ավիֆավիր» է։ Միջազգային չարտոնագրված կամ խմբային կամ քիմիական անվանումը՝ Ֆավիպիրավիր»,- ասվում է ռեեստրի տեղեկատվության մեջ։
Ինչպես ավելի վաղ պարզել են չինացի գիտնականները, այս դեղորայքն արդյունավետ է գործում կորոնավիրուսի դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը