Սույն թվականի մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների թվով 6 մանկապարտեզներում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումն իրականացրել է ոստիկանության և թաղապետարաննեի պատասխանատու աշխատակիցների հետ։
Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ։ Հաստատության մուտքը ախտահանման համար հարմարեցված չի եղել: Տնօրենը հաստատել է, որ ախտահանման միջոցների պակաս եղել է, սակայն արագ լրացվել է:
Այս մանկապարտեզ հաճախող 127 սաներից 14-ի ծնողներն են ցանկություն հայտնել, որ իրենց երեխան մանկապարտեզի վերաբացվելուց հետո շարունակի հաճախել: Սակայն այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը