ԴԺՀ-ի զորքերը վերահսկողության տակ են վերցրել Մարյանովկա, Լազարևկա, Լեսնոյե բնակավայրերը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով՝ ՌԴ Զինված ուժերը առաջ են անցել 10 կմ խորությամբ և իրենց վերահսկողության տակ են վերցրել Ստեպնոե, Կրապիվնիցկոե, Մալի Կրեմենչիկ, Նոպոպետրիկովկա եւ Յալինսկոյե բնակավայրերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը