Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել հինգ բնակավայր։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ եւ հարվածային ավիացիան ոչնչացրել է 26 ռազմական օբյեկտ։ «Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ հարվածները շարունակվում են»,- ասել է նա։
Կոնաշենկովը հայտնել է, որ ոչնչացված օբյեկտների թվում են երկու հրամանատարական կետեր, ռադիոլոկացիոն կայան, զինամթերքի հինգ պահեստ եւ սպառազինության ու ռազմատեխնիկայի կենտրոնացման 11 շրջան։ «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել Նովոուկրաինսկոյե, Ստարոմայորսկոյե, Ստարոմլինովկա, Մայորովո եւ Ռեմովկա բնակավայրերը։ Ազատագրված բնակավայրերի բոլոր խաղաղ բնակիչներին մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում»,- ասել է նա։
Կոնաշենկովը հայտնել է, որ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների զորքերն ազատագրել են 12 բնակավայր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը