26 05 2020

Ես իրավունք ունեմ ինչ ուզեմ ասեմ, էդ նույն մանդատից ես էլ ունեմ․ Մարկոս Հարությունյան

Ես իրավունք ունեմ ինչ ուզեմ ասեմ, էդ նույն մանդատից ես էլ ունեմ․ Մարկոս Հարությունյան

Ինձ համար զարմանալի է, որ էս սերունդն է ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տարամդրելու հարցը համարում վիճահարույց թեմա, որովհետև այս սերունդը ամենաշատ պետք է պարտական լինի Երկրապահին և ազատամարտիկներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել մեր ապագայի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երևանի ավագանու նիտում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

Նշենք, որ ավագանու նիստում քննարկվում է ԵԿՄ-ի այն տարածքները, որոնց մեծ մասը գտնվում են մանկապարտեզների, դպրոցների շենքերում, ևս 5 տարով անհատույց տրամադրել ԵԿՄ-ին:

«Նոր իմ գործընկեր Արմեն Ներսիսյանը  փայլուն բան ասաց, էդ մարդիկ կիլոմետրերով տարածք են մեզ համար գրավել, ազատագրել, էսօր քաղաքի կենտրոնում 200 քմ-ն հարմար չեք գտնո՞ւմ այդ մարդկանց տալու համար: Հարցեր կան, որ ուղղակի բարոյական չի բարձրաձայն քննարկել, որովհետև դրանով վիրավորում ենք այն մարդկանց, որոնք սայլակին գամված գուցե հետևում են մեր նիստին: Սա ուղղակի ամոթ ա , ժողովուրդ»,-ասաց նա:

Հանկարծ Մարկոս Հարությունյանը բորբոքվեց.  «Կլինի՞ ես խոսեմ, հետո դուք հելնեք խոսաք: Դուք որ խոսում էիք, ես տեղից չէի արձագանքում: Ես իրավունք ունեմ ինչ ուզեմ ասեմ, իմ կարծիքը: Էդ նույն մանդատից ես էլ ունեմ»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ, սրանից հետո բոլորդ մանդատներով եկեք, որ ցույց տաք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ