23 11 2024

Աղազարյանը մինչև երկուշաբթի ուզում է մտածել

Աղազարյանը մինչև երկուշաբթի ուզում է մտածել

Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին: Այսպես NEWS.am-ի հետ զրույցում արձագանքեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատը և հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա:

Հիշեցնենք, որ նախօրեին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես կարող եմ ասել, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին: Ես հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա: Այստեղ էլ անձնավորված չի խնդիրը։ Խնդիրը համակարգային է, և մենք պետք է մեր մեր ընկալումները, վերաբերմունքները, մոտեցումները մեր պետության և նրա ինստիտուտների նկատմամբ որոշակի վերանայենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ