Ամբողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը և առաջին հերթին առողջապահության նախարարը: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սահմանափակումները պետք է ժամանակին արվեր, դա իմաստ ունի, եթե ժամանակին ես անում: Եթե դու այդ սահմանփակումները ժամանակի մեջ ճիշտ կիրառես՝ ճիշտ չափաբաժիններով, անպայման արդյունք կունենաս: Մենք ժամանակից ուշ սահմանփակումներ ենք կիրառել՝ սխալ չափաբաժիններով, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-նշեց պատագմավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը