Քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան: Այս մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ թե՛ քաղաքապետը, թե՛ ավագանին, գրեթե միշտ՝ սկսած մարտ ամսից ավագանու բոլոր նիստերին բոլորը եղել են դիմակներով. «Այսինքն՝ պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ։ Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարըելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև վերջերս, հուսով եմ՝ նույն ձև կշարունակվի»,-ասաց Մարությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը