Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը դուրս եկավ Կապանի ոստիկանության շենքից և հայտնեց, որ ձերբակալված բոլոր տղաներին տեսել է, բոլորն էլ բռնության են ենթարկվել։ Իրավիճակը լարվեց։ Ձերբակալվածների հարազատները բորբոքվեցին, ոստիկանության հետ ընդհարումը կասեցրեց Փարամազյանը։
Նա հավաքվածներին կոչ արեց տեղում մնալ այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները չբավարարվեն. «Սա մեր թասիբի հարցն ա»։
«Մենք այսօր ականատես եղանք անհիմն ձերբակալությունների և բռնությունների։ Ո՞նց կարելի է իմ համաքաղաքացուն պառկեցնել գետնին ու ծեծել։ Ի՞նչ է նշանակում ծառայողական քննություն։ Մենք պահանջում ենք, որ ամեն ինչ արվի իրավականության դաշտում։ Էս ի՞նչ մասկի շոու ա, ո՞ւմ եք ցույց տալիս այս ամեն ինչը։ Մարդուն տանեն ծեծեն, հետո ասեն՝ շփոթվե՞լ ենք։ Էսօր երիտասարդ տղան չէր կարողանում արցունքները զսպել։ Մարմնի կապտուկները տեսել եմ։ Է՞ս ա հեղափոխության արժեքը։ Սա ի՞նչ ա նշանակում։ Բոլորս մի մարդու նման ուս ուսի տված պիտի պայքարենք։ Իրենք չգիտեն իսկական քաջարանցու քաջ կեցվածքը»,– ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը