22 05 2020

Դիմակ կրելը կարևոր է, եթե նույնիսկ այն կրում են բազմակի և ոչ ճիշտ. Արսեն Թորոսյան

Դիմակ կրելը կարևոր է, եթե նույնիսկ այն կրում են բազմակի և ոչ ճիշտ. Արսեն Թորոսյան

Դիմակները պետք է պատշաճ կրել և ժամանակին փոխել: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին Հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բայց պետությունը չի կարող նման ստուգողական ֆունկցիա կատարել, օրինակ՝ դու քանի ժամ ես կրել, արդյոք դա քո երեկվա դիմակն է, թե՝ այսօրվա: Եվ ապացուցված է դիմակի տոտալ կրելը, այդ թվում նաև, դժբախտաբար, սխալ կրելը, հիվանդացության և հիվանդացության տարածման ընդհանուր իջեցում է ապահովում: Ավստրիայում նման փորձ է արվել վերջերս, տոտալ իջեցում է եղել: Ես կարող եմ նաև պատմական ակնարկ բերել, օրինակ՝ իսպանական գրիպի պանդեմիայից՝ մոտ 100 տարվա հնության, երբ նույնիսկ բժշկական դիմակներ չկային, հիմնականում տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակներ են եղել: Մենք հիմա էլ ենք ասում, որ եթե նույնիսկ մարդ չունի կամ չի ցանկանում գումար ծախսել, կկարողանա տնային պայմաններում պատրաստել, և դա էլ է օգնում հիվանդության տարածման մի օղակը՝ հիմնական ուղղությունը կանխարգելելու համար, դա օդակաթիլային եղանակն է: Սա նաև վարքագիծ է դրսևորում, որպեսզի մեր ձեռքերը քթին ու բերանին չդիպչեն: Հետևաբար միևնույնն է կարևոր է այն կրելը, նույնիսկ, եթե, դժբախտաբար, մեր որոշ քաղաքացիներ այն կրում են բազմակի և ոչ ճիշտ»,- նշեց նախարարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ