14 11 2021

Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է. Արա Զոհրաբյան

Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է. Արա Զոհրաբյան

Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ կամք» նախաձեռնության  ղեկավար, Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը:

«Առողջապահության նախարարի 2021թ. հոկտեմբերի 28-ի N 81-Ն հրամանով սահմանվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:

Իրավական փաստարկներին չանդրառանալով, մի շարք հարցեր են առաջանում: Մասնավորապես, ո՞րն է այս հրամանի կանխարգելիչ նպատակը, երբ պարտադրում եք միայնակ մարդուն այգում զբոսնելու, կամ ընտանիքի անդամներին այգում զբոսնելու ժամանակ դիմակ կրել:

Նույն ընտանիքի անդամները տանը կարող են առանց դիմակ շփվել միմյանց հետ, իսկ միայնակ քաղաքացին չի կարող այլ անձի վարակել կամ վարակվել: Այդ դեպքում ինչու եք սահմանափակում այդ մարդկանց շնչելու իրավունքը:

Բժիշկ պետք չի լինել հասկանալու համար, որ երկար ժամանակով դիմակ կրելը սահմանափակում է թթվածնի բավարար ներհոսքը օրգանիզմ (ով կասկածում է, ապա կարող է սեփական քիթը և բերանը փակել ու համոզվել), իսկ թթվածնի պակասն էլ ազդում է մարդու իմունիտետի վրա: Իմ կարծիքով պետք է այս համաճարակի ժամանակ խրախուսել մարդկանց, որպեսզի որքան հնարավոր է մաքուր օդ շնչեն, հաճախ օդափոխեն սենյակները:

Առողջապահության նախարարի նշված հրամանի դեմ «Ազատ կամք» նախաձեռնության շրջանակներում դիմում է ներկայացվել վարչական դատարան:

Վարչական դատարանը դիմումը ընդունել է վարույթ (Գործ թիվ ՎԴ/12244/05/21):

Ներկայացվել է նաև դիմումի ապահովման մասին միջնորդություն՝ մինչև գործի քննությունը մասնակի կասեցնել առողջապահության նախարարի հրամանի վիճարկվող դրույթը: Սպասում ենք վարչական դատարանի արձագանքին:

Հ.Գ. Նույնիսկ չեմ պատկերացրել, որ 21-րդ դարում պայքարելու ենք շնչելու իրավունքի համար: Սահմանադրության հաջորդ փոփոխության մեջ պետք է հնարավորինս թվարկել պաշտպանության կարիք ունեցող մարդու բնական իրավունքները»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ