21 05 2020

Արցախից թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից 34-ի պատասխանը բացասական է

Արցախից թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից 34-ի պատասխանը բացասական է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 29 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Հանրապետական բժշկական կենտրոնում է գտնվում 21 քաղաքացի, 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 669 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ