21  05  2020

Քաղաքապետը դագաղի մեջ մահացած է ձևացել՝ կարանտինի խախտման համար չձերբակալվելու ակնկալիքով. Panorama.am

Քաղաքապետը դագաղի մեջ մահացած է ձևացել՝ կարանտինի խախտման համար չձերբակալվելու ակնկալիքով. Panorama.am

Panorama.am-ը գրում է. Պերուի փոքրիկ Տանտարա քաղաքի քաղաքապետը փորձել է մահացած ձևանալ այն բանից հետո, երբ ոստիկանները բռնացրել են նրան ընկերների հետ խմելու ընթացքում՝ կորոնավիրուսային արգելափակումների կանոնները խախտելով:

Ոստիկանները Ջեյմի Ռոլանդո Ուրբինա Տորեսին նկարել են դագաղի մեջ պառկած՝ դիմակով, երբ երկուշաբթի երեկոյան եկել են նրա հետևից՝ ձերբակալելու համար։

Ոստիկաններն ասում են, որ նա խախտել է պարետային ժամն ու սոցիալական հեռավորության պահպանման օրենքները, որպեսզի ընկերների հետ խմիչք օգտագործի և ձերբակալվելիս էլ հարբած է եղել:

Տորեսին տեղացիները մեղադրում են, որ նա վիրուսի սպառնալիքին լուրջ չի վերաբերվում և քաղաքում անվտանգության նախազգուշական միջոցներ չի իրականացրել։

Քաղաքը, Պերուի մնացած մասի հետ միասին, կենտրոնական իշխանության որոշմամբ 66 օր առաջ սահմանափակումների մեջ է հայտնվել, սակայն զայրացած տեղացիներն ասում են, որ Տորեսը քաղաքում ընդամենը ութ օր է անցկացրել՝ արգելափակման սկսվելու պահից ի վեր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ