18 05 2020

Կոտայքում հաստատվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք

Կոտայքում հաստատվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք:

Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպք, որից առողջացել են 204 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 10 է»,-գրել է մարզպետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ