Պարետատունը, առողջապահական մարմինների հետ խորհրդակցելով, կարող է ցանկացած պահի որոշում կայացնել հանրային տրոնսպորտի սահամանափակումը վերացնելու կամ դեռեւս պահպանելու մասին։ Այս մասին այսօր կառավարությունում ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Կառավարության նպատակն է սովորել ապրել վարակի հետ միասին»,- ասաց նա։
Բադասյանի կարծիքով՝ այն փոփոխությունը, որ կատարվեց կառավարության որոշման մեջ, մասնավորապես՝ սահմանափակումների պահպանումը որոշակի լրացուցիչ պայմանների ապահովման դեպքում, կկիրառվեն պարետի որոշմամբ։ Օրինակ՝ եթե հանրային տրանսպորտի սահմանափակումը վերացվի, ապա դիմակներ կրելու պարտադրությամբ կամ մարդկանց որոշակի քանակի դեպքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը