14 05 2020

Կատաստրոֆա չի լինի, եթե ունենանք վարակված դատապարտյալ․ Ռուստամ Բադասյան



ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալ և կալանավորված անձ այս պահի դրությամբ չի վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Դրանք վկայում են, որ ՔԿՀ-ներում իրականացվող կանխարգելման միջոցառումներն իրենց արդյունքը տալիս են։ Կարծում եմ, որ այս իրավիճակը դժվար թե երկար շարունակվի, որովհետև կորոնավիրուսի տարածման տեմպերն ու հեշտությունը անպայմանորեն բերելու է մի իրավիճակի, երբ որ կունենանք նաև վարակված դատապարտալ»,- ասաց նախարարը։

Բադասյանը հայտնեց, որ ԱՆ-ն վաղուց նախապատրաստել է կահավորված 2 մասնաշենք. «Եթե ունենանք վարակված դատապարտյալ, դա չի նշանակում, որ կատաստրոֆա կլինի, որովհետև մենք նաև դատապարտյալների հիվանդանոցում վաղուց նախապատրաստել են 2 մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումը և վերահսկողությունը հնարավոր կլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ