Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 14-ին Երեւան քաղաքի Իսահակյան եւ Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները եւ 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, մայիսի 14-ից կվերաբացվեն եւ կսկսեն գործել նախկինի պես:
Հիշեցնում ենք, որ Իսահակյան եւ Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը