13 05 2020

Մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը

Մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը

65 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Պարոն Մինասյանն այսօր է մահացել։ Նրա հոգեհանգստի արարողությունը կայանալու է վաղը՝ մայիսի 14-ին՝ ժամը 18։00-ին Խաղաղ Դոնի փողոցի սգո սրահներից մեկում։ Մայիսի 15-ին ժամը 14։00-ին կլինի հուղարկավորությունը»,- նշեց Ապրեսյանը։

Ռոբերտ Միանսյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 16-ին։ 1974-1980 թթ․ նա սովորել է Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայում եւ ստացել է նկարիչ-քանդակագործ-մանկավարժի որակավորում։ Աշխատել է Գեղարվեստա-թաթերական ինստիտուտում, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ 1973 թվականից Միանսյանն աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ 2001 թվականին նա հիմնադրել է Տուրիզմի հայկական ինստիտուտը, կրթական գործունեություն սկսել է ծավալվել 2002 թվականից։ Մինասյանը եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ, ինչպես նաեւ Երեւանի ԵԿՄ անդամ։ Մահացել է 2020 թվականի մայիսի 13-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ