Politik.am-ը գրում է. Պետական պաշտոն զբաղեցնող տարբեր գործիչներ շարունակում են սպառնալիքներ հնչեցնել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հասցեին։
Այս անգամ Վիլեն Օվչյան օգտատերը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի էջում կոչ է արել «ամեն օր ծեծել» Էդմոն Մարուքյանին։ Օգտատիրոջ առաջարկը բազմաթիվ հավանությունների է արժանացել, հավանողները իշխող «Իմ քայլը» դաշինքի աջակիցներն են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը