Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մարզպետ Գնել Սանոսյանը։
Սանոսյանը նշել է նաև, որ մարզում կորոնավիրուսից ապաքինվել է 3 մարդ։
ՀՀ-ում մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 146, մահվան՝ 1 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 3538 է, մահվան դեպքերինը՝ 47։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը