ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Պեսկովն անձամբ հաստատել է լուրը և հայտնել, որ բուժվում է հիվանդանոցում։
«Այո, ես վարակվել եմ, բուժվում եմ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը