Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացրել:
Նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՀ պարետի որոշումներով, սահմանափակումներ էին մտցվել Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր համայնքներում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում:
Տեղեկացնենք, որ առ այսօր իրականացվել է 434 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը