12 05 2020

Հայաստանից 80 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա

Հայաստանից 80 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա

Մայիսի 10-ին տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 80 ուղեւոր, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Կիեւ է մեկնել 80 ուղեւոր, որից 51-ը Ուկրաինայի քաղաքացիներ են:

Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Կիեւ» առանձին հսկիչ անցագրային կետի սահմանապահներն իրականացրել են ջերմաստիճանային սքրինինգ եւ ուղեւորների առողջական վիճակի հարցումներ:

Ժամանողների շարքում չեն հայտնաբերել բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձանց: Այս չվերթների ուղեւորները կարանտին անցնելու համար ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:

Պարբերականը հիշեցնում է, որ սա Երեւանից արդեն երրորդ հատուկ չվերթն է: Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որը տեղափոխել էր երկու երկրներից մոտ 300 քաղաքացիների: Թռիչքի բոլոր ծախսերը ստանձնել է «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:

SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որի ժամանակ Կիեւից տեղափոխել էր 62 ուղեւորի, իսկ Երեւանից՝ 92: Նշվում էր, որ չվերթն իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբի եւ Ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ