11 05 2020

Երեք օրում գրանցվել է 96 հանցագործություն

Երեք օրում գրանցվել է 96 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 96 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 26, անձնական ունեցվածքի գողության եւ ծեծի` 12-ական, խուլիգանության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, խարդախության՝ 4, ապօրինի ծառահատման, բնակարանային գողության եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, յուրացման կամ վատնման եւ սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, ինքնասպանության հասցնելու, պետական, հասարակական ունեցվածքի գողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը դիտավորությամբ վնասելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած եւ 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, անզգուշությամբ մահ պատճառելու, խարդախության, սպանության փորձի եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ