11 05 2020

Մարդիկ բաժանվել են խմբերի, մրցում են իրար հետ, թե ով ում ավելի շատ կհայհոյի. ՄԻՊ



Լարվածության թուլացման հետ կապված ես մշտապես աշխատանքներ տանում եմ: Այս մասին մայիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ինձ համար կապ չունի՝ իշխանության ներկայացուցիչ է, թե  հասարակ քաղաքացի է, եթե կա բռնության սպառնալիք, եթե կա վիրավորանք, ատելություն, ինձ համար դա դատապարտելի է»,- նշեց ՄԻՊ-ը:

Իսկ հարցին՝ կոնկրետ քայլեր անելո՞ւ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կին պատգամավորներին սոցիալական հարթակներում սպառնում են, Արման Թաթոյանն ասաց. «Եթե կոնկրետ իրավիճակներ կան, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, բայց առհասարակ, որ վիրավորանք կա, և այդ արատավոր երևույթը տարածում ունի, փաստ է, ավելին՝ սոցիալական ցանցերի ուսումնասիրությունը վկայում, որ մարդիկ բաժանվել են խմբերի, մրցում են իրար հետ, թե ով ում ավելի շատ կհայհոյի»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ