Երկրորդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 7-ին իրականացվել են ստուգումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, ստուգել անձնակազմի ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հաշվի առնելով դիրքերի տեղակայման բարձրությունն ու մարտական հերթապահության առանձնահատկությունները՝ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ինժեներական ամրաշինական աշխատանքների իրականացման վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը