08 05 2020

Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է

Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ռազմական գործողությունն անցկացվեց 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում առաջացավ Արցախյան ազատագրական պատերազմում։ Գործողությունն իրականացվեց 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո։ Ռազմական գործողությունը ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ռազմական գործողությունն անցկացվեց 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում առաջացավ Արցախյան ազատագրական պատերազմում։ Գործողությունն իրականացվեց 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո։ Ռազմական գործողությունը ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել էր հենց նրա գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ եղան Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո։ Պլանը կազմվել էր մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո։ Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր։ Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ։ Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը։ Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ, պատրաստվել էր Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները։

Ռազմագործողությունը ղեկավարում էին Շոշից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից։ Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր։ ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցան հարձակման։ Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում։ Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն էր ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։

Կեսօրին մոտ հարձակման անցան հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծում էին հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս ունեին կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չհաջողվեց։ Երեկոյան կողմ հիմնականում ավարտվեց Շուշիի ազատագրման գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ