«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
«Այսօր սկսում ենք մի շատ լավ գործ, որը միտված է լինելու մեր հայրենիքի զարգացմանը, մեր հայրենիքում տարբեր ծրարգրերի իրականացմանը եւ այն կազմը հոգաբարձուների, որ ձեւավորվել է համոզված եմ ձեր պրոֆեսիոնալիզմը եւ մարդկային հատկանիշները միայն ծառայելու են լավ գործեր իրականացնելու համար ի նպաստ մեր հայրենիքի, ի բորօրություն մեր ժողովրդի»,– ասել է Վանեցյանը
Ի թիվս աշխատանքային մի շարք հարցերի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ս․թ ապրիլի 23-ից 30-ը հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերը։ Դրամաշնորհային առաջին ծրագրիրն ընդգրկում է երեք ուղղություն՝ հեռավար դասընթացներ, հետաքննական լրագրություն և մարդու իրավունքների պաշտպանությունը արտակարգ դրության (ֆորս մաժորի) պայմաններում։ Ստացված շուրջ 70 հայտերից հոգաբարձուների խորհուրդն առաջին փուլով հավանության է արժանացրել 15 հայտ։ Դրամաշնորհային մրցույթի հաղթողները հայտնի կդառնան հայտերի երկրորդ փուլի քննարկումից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը