07 05 2020

Աղետի գոտու 3 մարզերում 229 ընտանիքի համար բնակելի տներ կկառուցվեն

Աղետի գոտու 3 մարզերում 229 ընտանիքի համար բնակելի տներ կկառուցվեն

Կառավարության մայիսի 7-ի  նիստում որոշում կայացվեց 3 մլրդ դրամ հատկացնել աղետի գոտում՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում 229 ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու համար:

Հարցը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը։

«2019-ի բյուջեից հատկացված 560 մլն դրամի հաշվին նույնպես այդ մեխանիզմով 61 ընտանքիի բնակարանային խնդիր լուծվել և լուծման ընթացքում է: 2019-ի ավարտի տվյալներով դեռևս լուծման կարիք ունի 460 ընտանիքի բնակարանային խնդիր: Հանձնարարվեց կառավարության կողմից, մենք իրականացրեցինք հարցումներ եւ պարզվեց, որ 227 ընտանիք նախընտրում են ԲԳՎ (բնակարանի գնման վկայական) տարբերակը եւ կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով հատկացվեց 1,29 մլրդ դրամ և այդ աշխատանքները մեկնարկեցին, այս տարի կավարտվի:

Այս նախագծով կարգավորվում է մնացած 229 ընտանիքի բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նույնպես նախընտրում են ԲԳՎ: Մնացած 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ:

Նախագծով նախատեսված շուրջ 3 մլրդ դրամը կբաշխվի հետեւյալ կերպ.

1.868 մլրդ դրամը կհատկացվի Լոռու մարզի 162 ընտանիքի համար, որից 153-ը բնակելի տան շինարարություն, իսկ 9-ը ԲԳՎ: 988 մլն դրամը կհատկացվի Շիրակի մարզի 59 ընտանիքի համար, որից 55-ը բնակելի տուն կառուցելու եւ 4 ԲԳՎ:

Իսկ 144,3 մլն դրամը կհատկացվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու համար»,-ընդգծեց Ղուլարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ