06 05 2020

Լույսի, ջրի և տեսադիտարկման սարքերի ապահովում․ ի՞նչ աշխատանք է կատարվել բանակում

Լույսի, ջրի և տեսադիտարկման սարքերի ապահովում․ ի՞նչ աշխատանք է կատարվել բանակում

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տվյալները է ներկայացրել կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան զեկույցից

«Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։

Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք, մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։

Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։

Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով»,- գրել է ՊՆ խոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ