02 05 2020

Վարակակիրների վերջին օրերի թվերը խիստ մտահոգիչ են. Կարեն Վրթանեսյան

Վարակակիրների վերջին օրերի թվերը խիստ մտահոգիչ են. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոր հայտնաբերված վարակակիրների վերջին օրերի թվերը խիստ մտահոգիչ են։
Ավելի ճիշտ՝ շատ լավ է, որ հայտնաբերում են, բայց վատ է, որ այսպես արագ են աճում թվերը. մենք առաջին ալիքից դուրս չեկած, մտանք երկրորդ ալիքի մեջ, ընդ որում շատ ավելի հզոր ալիք է։
 
Է՛լ ավելի վատ է, որ երկուշաբթվանից պատրաստվում են շարժերի սահմանափակումները հանել։
 
Գիտեմ, որ այսօր կարանտինի շարունակման օգտին խոսելը մի տեսակ հակառակ է հանրային տրամադրություններին, բայց չեմ կարող չխոսել, եթե տեսնում եմ, որ աղետի ենք գնում։
 
Այսօր՝ ավելի ուշ փաստացի բուժվողների թվի գրաֆիկին նորից կանդրադառնամ...
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ