01 05 2020

Հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները․ Վարոս Սիմոնյան



Հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Այդ փաթեթով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնալու են որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ: Մասնավորապես այդ սահմանափակումները վերաբերվելու են մանրածախ և մեծածախ առևտրին: Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում: Այսինքն՝ մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն»,- ասաց Սիմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ