Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյոք խոսքը նոր ավանդական այգիների ֆինանսավորման մասին էինք քննարկում, ինչին վարչապետը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ խոսքը ծիրանի, դեղձի և թզի մասին է. «Փորձը ցույց է տալիս ծիրանի, դեղձի և թզի դեպքում ինտենսիվ այգիների բերքը շուկայում մրցունակ չէ, չի կարողանում փոխարինել ավանդական ծիրանի այգիներին»:
Տիգրան Ավինյանը համաձայն չէր, նա նշեց, թե ինչու ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո, նաև ավելի խիտ են տնկվում ծառերը» «Այսինքն մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «Զապորոժեցները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը