30 04 2020

Զինծառայողների արձակուրդ գնալու տրանսպորտային ծախսեր կհոգա պետությունը



Ժամկետային և պայմանագրային զինծառայողների՝ արձակուրդ մեկնելու ու վերադառնալու տրանսպորտային ծախսերն այսուհետ ամբողջությամբ կհոգա պետությունը: Այս որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում:

«Քանի որ գործող որոշմամբ սահմանված գումարը չի բավարարում զինծառայողի կատարած ծախսերի ամբողջությամբ փոխհատուցելուն, առաջարկում ենք 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար զինծառայողին հատկացնել 20 000 դրամ փոխհատուցում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ