«Бойлерная» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ են կալանել, գրում է newizv.ru-ն:
Առգրավվել է 40 տոննա կամ 2700 տուփ հայկական ակցիզներով ծխախոտ, իսկ չվերթն իրականացվել է Երևանից: Բեռի ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն ռուբլի է:
Ըստ տեղեկությունների՝ օդանավը Երևանից մեկնում էր Աֆղանստան` Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով:
Այս թեմայով քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբ սեփական քաղաքացիներիդ համար ինքնաթիռ չունես, իսկ կոնտրաբանդայի համար ունես
Updated:
Էս ա Նիկոլի իշխանության դեմքը, ուրեմն ՀՀ տասնյակ քաղաքացիներ էս օրերին Մոսկվայի օդանավակայաններում են լուսացնում որովհետև կառավարությունն ասում ա ինքնաթիռ չկա, իսկ Սահակյան Արմանի կոնտրաբանդայի համար ինքնաթիռ գտնվում ա: Դե վայելեք, Նիկոլ Վավայեվիչի վերաբերմունքը սիրելի պողոսություն...
Հ.Գ. Էս ծխախոտի պատմությունը շաաատ խորը արմատներ ունեցող ա: Ստեղ շատ մեծ կեղտոտ փողեր կան, բայց մինչև վերջերս ռուսները սրա վրա աչք էին փակում, բայց էսօր արդեն Նիկոլին սրա վրա տնգեցին: Ու սենց դեռ շատ կեղտոտ փողի ալիքներ են փակվելու մոտ օրերս, քանի որ ստախոս բեզաչոտնիկին էլ ոչ մեկ չի հանդուրժում:
Update: Ուրեմն պարզվում ա ոչ թե Արման Սահակյանն ա էդ կոնտրաբանդան տանողը, այլ Արման Սահակյանն ուղղակի էդ սիգարետները վաճառողն ա, իսկ տանողը ոչ այլ ոք ա քան աներձագ Հրաչը: Կարճ ասած, էս թեման մի հատ մեծ կծիկ ա, որի մասին անպայման կգրեմ շուտով, բայց հավատացնում եմ ամեն ինչ առավել քան հուզիչ ա: Սա «Նոր Հայաստանն» ա, այստեղ աներձագ Հրաչը, որը նախկինում թուրքի դերեր էր խաղում սերիալներում, կոնտրաբանդայով սիգարետ ա տանում Ռուսաստան: Վաաայ Նիկոլ Նիկոլ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը