29 04 2020

1 մլն 800 հազար դրամի պարգևավճար` Երևանի քաղաքապետարանում

1 մլն 800 հազար դրամի պարգևավճար` Երևանի քաղաքապետարանում

Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու հանգամանքը.

1. Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել դրամական պարգևատրմամբ 1800,0-հազարական /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ